Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ այսօր պետական այցով ժամանել է Կիպրոսի Հանրապետություն:

Պաշտոնական, Օրվա լուր | | January 17, 2011 19:38

Կիպրոսի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Դեմետրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Նախագահները քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ և բազմակողմ հարա­բերությունների ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները բոլոր ուղղու­թյուններով և նախանշել այն հնարավոր քայլերն ու միջոցառումները, որոնց արդյունավետ իրականացումը նոր խթան կհանդիսանա հարաբերությունների էլ ավելի խորացման համար։ Սերժ Սարգսյանը և Դեմետրիս Խրիստոֆիասը խոսել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածա­շրջանային և միջազգային խնդիրների մասին։

Հանդիպումից հետո տեղի է ունեցել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն. Նախագահներ Սերժ Սարգսյանը և  Դեմետրիս Խրիստոֆիասը Համատեղ հռչակագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների մասին:

(Համատեղ հռչակագրի տեքստն ամբողջությամբ կից ներկայացված է)

Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ստորագրել են նաև «Համաձայնագիր ՀՀ և Կիպրոսի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին», «Փոխըմբռնման հուշագիր 2011-2012թթ. համար ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև տուրիզմի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի իրականացման նպատակով Համատեղ գործողությունների ծրագրի վերաբերյալ» և «Աշխատանքային ծրագիր ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին»:

Կիպրոսի նախագահի նստավայրում նախագահներ Սերժ Սարգսյանը և Դեմետրիս Խրիստոֆիասը այնուհետև հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

(Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կից ներկայացված է)

Դիտվել է 1420 անգամ:
Print Friendly

Leave a Reply