Վրաստանը չի մասնակցում ԵԽԽՎ-ի լսումներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2011 17:25

Վրաստանի պատվիրակությունը չի մասնակցի ԵԽԽՎ ում վրաց- ռուսական դոսիեի լսումներին: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանաձեն: .« Վրաստանի պատվիրակությունը այնտեղ չի լինի, քանի որ մենք սպասում ենք ԵԽԽՎ բանաձևերի Ռուսաստանի կատարումներին:Խորհրդաժողովը ընդունել է 3 կարևոր բանաձև, որոնցում խստորեն  և ուղիղ կոչ է արել  Ռուսաստանին` իրագործել միջազգային պարտավորությունները»,- ասել է նա: Վրաստանի փոխարտգործնախարարը ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ միայն չի կատարել պարտավորությունները, այլ նաև խորացրել է իրավիճակը:

Հունվարի 17-ին Թբիլիսիում «Բաց հասարակություն- Վրաստան» հիմնադրամը կազմակերպել է «Պատերազմ, իրավունք և խաղաղություն » գրքի շնորհանդեսը, որը լուսաբանում է 2008 թվականի օգոստոսյան պատերազմը: Գիրքը հրատարակվել է «Մարդու իրավունքների առաջնությունները» հասարակական կազմակերպության, «Բաց հասարակություն- Վրաստան» հիմնադրամի, Թբիլիսիում ԱՄՆ-ի ևՆորվեգիայի դեսպանատների աջակցությամբ:

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply