Սահմանված են դրամական բարձր պարգևներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 17, 2011 17:31

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 71-րդ  առաջնության  վիճակահանությունը: Այս ստուգատեսը հետաձգվել էր գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի հիվանդության պատճառով: Վաղը կկայանան առաջին տուրի պարտիաները: Առաջնության պարգևատրման հիմնադրամը բարձր է: Հաղթողը կստանա  1 միլիոն 200 հազար դրամ: 2-րդ տեղը զբաղեցնողին կհանձնվի  800 հազար, 3-րդ տեղը զբաղեցնողին` 500 հազար, 4-րդ տեղը զբաղեցնողին` 300 հազար, 5-րդ տեղը զբաղեցնողին` 200 հազար դրամ:

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply