Այս տարի ապօրինի հատվել է 854 ծառ, վնասի չափը 49 մլն դրամ է
Օրվա լուր | ankakh | July 31, 2009 15:15
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Մեղրիի», «Ստեփանվանի», «Դսեղի» և «Գուգարքի» անտառտնտեսություններում հայտնաբերվել է ապօրինի 854 ծառահատման դեպք: Հասցված վնասի չափը կազմում է ավելի քան 49 մլն դրամ: Ապօրինությունները հայտնաբերել են ՀՀ բնապահպանական պետական տեսչության (ԲՊՏ) աշխատակիցները տարեսկզբից մինչ օրս անցկացրած ստուգայցերի ընթացքում:
«Արմենպրես»-ը գրում է, որ նշված ժամանակահատվածում մայրուղիներում կատարված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է բնապահպանական 4 խախտում, որի դիմաց կազմվել է 200 հազար դրամի վարչական տուգանքի ակտ, բնությանը հասցված վնասի դիմաց գանձվել է 84 հազար դրամ, որը փոխանցվել է ՀՀ պետբյուջե:
Հունվար-հուլիսին բնապահպանները 22 խախտում են հայտնաբերել նաև հողերի պահպանության ոլորտում, որի համար կազմվել է 1,2 մլն դրամի վարչական տուգանքի 20 ակտ և վնասի հատուցման 3,6 մլն դրամի 5 արձանագրություն:






Facebook
Tweet This
Email This Post
