Թուրքմենստանի նախագահը հրավիրվել է Բրյուսել`«Նաբբուկոյի» վերջնական որոշման համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2011 16:25

Թուրքմենստանի իշխանությունները համաձայնել են անցնել բանակցությունների մանրամասներին` Անդրկասպյան գազամուղի շինարարության նախագծի շուրջ, որը կարող է դառնալ «Նաբուկկո» անդրազգային նախագծի մի մասը: Թրենդ Նյուսի տեղեկացմամբ` անցյալ շաբաթվա վերջում անցկացրած վերջին բանակցությունների ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը համաձայնել են առաջիկայում անցկացնել քաղաքական խորհրդակցություններ` արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով և անցնել միջկառավարական համաձայնագրերի նախապատրաստմանը, այդ թվում` էներգետիկայի ոլորտում: Բարոզուի կարծիքով` 2011 թվականը պետք է դառնա նշանակային ռազմավարական որոշումների, առաջին հերթին` էներգետիկայի ոլորտում :Առավել սերտ շփման համար Եվրահանձնաժողովի նախագահը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է Եվրամիության կենտրոնական գրասենյակ:Այցի ժամանակացույցը կճշտվի : Հիշեցնենք, որ անդրկասպյան երթուղին կարող է դառնալ անդրազգային`«Նաբուկկո» ծրագրի մի մասը, որի իրականացման համար Բրյուսելը հիմնվում է Կենտրոնական Ասիայի պաշարների գազի մատակարարման դիվերսիֆիկացիայի  վրա:

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply