Հնդկաստանի բարձրաստիճան դիվանագետը հետ է կանչվել` կնոջը ծեծելու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 17, 2011 15:06
Press Trust of India-ի տեղեկատվությամբ`Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Լոնդոնից հետ է կանչել իր դիվանագիտական առաքելության աշխատակցին` Անիլ Վերմային`նրա ընտանիքում առաջացած աղմուկի պատճառով: Անիլ Վերման այս երկրում զբաղվում էր տնտեսական համագործակցության հարցերով: Մամուլում հայտնի է դարձել կնոջը ծեծելու փաստերի մասին:
Անցյալ տարի հոկտեմբերին դիվանագետի հարևանները նրա կնոջը տեսել են ծեծված և արյունաշաղախ դեմքով: Շուտով նրա կինը հնգամյա որդու հետ մեկնել է անհայտ ուղղությամբ:Ենթադրվում է, որ նա թաքնվում է հարազատներից, որովհետև զգուշանում է ամուսնու ճնշումներից: Բրիտանական ոստիկանությունը միջադեպի հետ կապված` Հնդկաստան հայց է ներկայացրել դիվանագետի գործունեության դադարեցման մասին, որպեսզի քրեական գործ հարուցի ծեծի առնչությամբ: Սակայն Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բացասաբար է պատասխանել: Հայրենիքում դիվանագետի նկատմամբ քրեական գործ կհարուցվի, թե ոչ` հայտնի չէ:






Facebook
Tweet This
Email This Post
