ՀՀ ԱԳ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս.թ. հունվարի 16-ին մահացել է Վրաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդուարդ Գեորգիի Մուրադյանը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | January 17, 2011 14:56
Էդուարդ Մուրադյանը ծնվել է 1944 թ.:
1971 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը` ստանալով իրավաբանի մասնագիտություն:
1992 թվականից աշխատել է ԱԳՆ համակարգում` մինչեւ 1998 թ. տարբեր պաշտոններ զբաղեցնելով Պետական արարողակարգի վարչությունում:
1994-1996 թթ. աշխատել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությում` որպես արարողակարգի բաժնի վարիչ:
1998-2001թթ. պաշտոնավարել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունում:
2001-2004 թթ. եղել է ԱԳՆ հյուպատոսական վարչության իրավական բաժնի վարիչը:
2004-2006 թթ. հանդիսացել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանության խորհրդականը:
2006-2010 թթ. աշխատել է ՀՀ ԱԳ հյուպատոսական վարչությունում`որպես խորհրդական: 2010 թ. գործուղվել է Վրաստանում Հայաստանի դեսպանություն:
ՀՀ արտգործնախարարությունը, արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները իրենց ցավակցությունն են հայտնում Էդուարդ Մուրադյանի հարազատներին եւ ընկերներին` նրա վաղաժամ մահվան կապակցությամբ:
Էդուարդ Մուրադյանի բարի հիշատակը միշտ վառ կմնա նրա գործընկերների եւ նրան ճանաչողների սրտերում:
Է. Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 18-ին, ժամը` 18.00 (Բայրոն 10, բն. 1 հասցեում), հուղարկավորման արարողությունը`
հունվարի 19-ին, ժամը` 14.00 նույն հասցեից:






Facebook
Tweet This
Email This Post
