Յուրի Լուժկովը կամենում է տեղափոխվել Լատվիա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2011 14:35

Մոսկվայի նախկին  քաղաքապետ Յուրի Լուժկովը մտադիր է բնակվել Լատվիայում: Այդմ ասին հաղորդել է տեղի TV3 հեռուստաալիքը: Մոսկվայում Լատվիայի դեսպանատուն նա փաստաթղթերը հանձնել է մինչ Ամանորը: Հեռուստաալիքի տվյալներով` Լուժկովը, որպեսզի Լատվիայում ստանա բնակվության իրավունք, ձեռք է բերել банка Rietumu banka բանկի բաժնեթղթերը`200 հազար լատ գումարով, ինչը համարժեք է 285,2 հազար եվրոյին: Սակայն Լատվիայում միանշանակ ուրախ չեն  Լուժկովին ընդունելու, քանի որ տեղի իշխանությունների հասցեին նա  սուր արտահայտություններ է թույլ տվել: Լատվիայի արտաքին քղաքական գերատեսչության ղեկավար Լինդա Մուրնիեցեի կարծիքով` իրավապահ մարմինները այժմ ստուգում են Լուժկովի մասին տեղեկատվությունը: Նախարարը հավելել է, որ կգտնվեն բնակության վայրի իրավունքի մերժման հիմքեր: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ի դիպվածից հետո Յուրի Լուժկովը հայտարարեց հասարակական- քաղաքական շարժում ստեղծելու իր մտադրության մասին, սակայն սահմանափակվեց Մոսկվայում միջազգային համալսարանում խոշորագույն քաղաքների կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնով: Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Լուժկովն իր դուստրերին` 18-ամյա Ելենային և 16-ամյա Օլգային ուղարկել է Լոնդոն. որոշ փորձագետներ ենթադրեցին, որ նախկին քաղաքապետն ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Լոնդոն: Այդ շշուկները չհաստատվեցին:

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply