Ձյուդոյիստ Արսեն Գալստյանը Բաքվում վստահ հանդես եկավ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 17, 2011 14:02

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացված ձյուդոյի «World Masters» միջազգային մրցաշարում  հաջող հանդես եկավ  Արսեն Գալստյանը: Ռուսաստանի հավաքականի պատիվը պաշտպանող 60 կգ քաշային  հայ մարզիկը, պարտության մատնելով բոլոր մրցակիցներին, հասավ մինչև եզրափակիչ: Ընդ որում, կիսաեզրափակչում Գալստյանը հաղթեց ադրբեջանցի Իլգար Մուշկիևին: Սակայն վճռական գոտեմարտում նա զիջեց Ուզբեկստանի հավաքականի անդամ Ռիշոդ Սոբիրովին: Ստուգատեսին մասնակցում էին 41 երկրների հավաքականներ: Հայաստանը պատվիրակներ չէր ուղարկել:

Դիտվել է 2726 անգամ:
Print Friendly

Leave a Reply