Թութանհամոնի դամբարանը փակում են զբոսաշրջիկների համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2011 13:45

Եգիպտոսի իշխանությունները 89 տարի առաջ հայտնաբերած Թոթանհամոնի դամբարանը որոշեցին փակել այցելուների համար: Այս քայլը հարկադիր էր, քանի որ  դամբարանի բազմաթիվ զբոսաշրջիկների ներկայության պայմաններում դամբարանի ներսում խոնավությունը փոփոխվում է, ինչը հանգեցնում էր հուշարձանի ավերմանը:

.<<Եթե մենք չփակենք դամբարանը`100 տարի անց այն ամբողջովին կոչնչանա>>,- հայտարարել է հին հուշարձանների  հոկողության ծառայության ղեկավար Զահի Հավասը:

Յուրաքանչյուր տարի փարավոնների հովիտ է այցելում 2 միլիոն զբոսաշրջիկ: Որպեսզի չզրկվեն զբոսաշրջիկների այդ հոսքից`դամբարանի մոտ կբացվի Թութանհամոնի թաղման սենյակի պատճենը:Արդեն երկրորդ տարին այդ նախագծի վրա Մադրիդի արվարձաններից մեկում անընդմեջ աշխատում է բրիտանացի հայտնի ճարտարագետ Էդամ Լովեն: Լովեն համընդհանուր ճանաչում գտավ, երբ հանեց Լեոնարդո դա Վինչիի <<Գաղտնի երեկոյի>> պատճենը, որը պահպանվում էր Միլանում:

Առաջիկա ամիսների ընթացքում թաղման սենյակի պատճենի աշխատանքները կավարտվեն և Իսպանիայից կուղարկվեն Եգիպտոս: Այդ մասին տեղեկացնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը: Նրա մոտ շուտով կհայտնվի Ռամզես Երկրորդ թագավորի և նրա կնոջ` Նեֆերտիտիի հուղարկավորության սենյակը:

Այժմ նրանց դամբարաններ կարելի է այցելել միայն իշխանությունների հատուկ կարգադրությամբ: Թութանհամոնի իսկական դամբարանի մուտքը փակ չէ բարձրաստիճան հյուրերի և գիտնականների համար:

Դիտվել է 1569 անգամ:
Print Friendly

Leave a Reply