Լոս Անջելեսում հանձնվել են «Ոսկի գլոբուսները»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2011 13:43

Կիրակի գիշերը Կալիֆորնիայում անցկացվեց «Ոսկի գլոբուս» մրցանակի հանձնման արարողությունը: Բրիտանացի դերասան Քոլին Ֆերթին հանձնվեց «Արքան խոսում է» կինոնկարում տղամարդու լավագույն դերի համար բարձրվարկանիշային մրցանակը:  Նատալի Պորտմանը ստացավ լավագույն կնոջ դերի համար պարգևը` «Սև կարապ կինոնկար» հոգեբանական  կինոնկարում խաղացած դերի համար. որը պատմում է բալետի պրիմա պարուհու ծանր կյանքի մասին:

Սոցիալական ցանցը , որը հիմնել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, մրցանակ է ստացել «Լավագույն կինոնկար- դրամայի» անվանակարգում:

Ռոբերտ դե Նիրո դերասանը արժանացել է վարկանիշային պարգևի` կինեմատոգրաֆի զարգացման բնագավառում իր ներդրումների համար: Նշանավոր դերասանը իր գործունեությունը սկսել է 20 տարեկանում` Բրայան Պալմայի «Հարսանեկան երեկո» կինոնկարում: Ընդհանուր հաշվով` Դե Նիրոն  կինոյում խաղացել է ավելի քան 70 դերերում:

Ազատություն» ռադիոկայանի տեղեկատվությամբ` հանրահայտ դերասան Ալ Պաչինոն լույս երկուշաբթի գիշերը «Ոսկի գլոբուս» մրցանակի արժանացավ `«Դուք չեք ճանաչում Ջեքին» սոցիալական դրամայում խաղացած դերի համար:

Երկրորդ նախագծում `տղամարդու լավագույն դերի  մրցանակի  արժանացավ  Քրիստիան Բելլը` Մարկ Ուոլբերգի հետ աշխատանքի համար`«Մարտիկը» կինոնկարում խաղացած դերի համար: Նա շրջանցեց Մայքլ Դուգլասին, Էնդի Գարֆիլդին և Ջերեմիին:

Դիտվել է 1019 անգամ:
Print Friendly

Leave a Reply