«Միկան» բավարարվեց խաղաղ արդյունքով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | January 17, 2011 13:36
ԱՊՀ և Բալթյան երկրների «Համագործակցության գավաթ» անվանումը կրող ֆուտբոլի միջազգային մրցաշարում «Միկան» ոչ-ոքի խաղաց Ղազախստանի «Տոբոլի» հետ` 2:2: Ընդ որում, մեր երկրի ներկայացուցիչները երկու անգամ հաշվի մեջ առջրում էին, սակայն, գնդակներ բաց թողնելով դարպասը, մրցակցին թույլ տվեցին վերականգնել հավասարակշռությունը: Առաջին խաղում «Միկան» 0:2 հյաշվով զիջել էր Լատվիայի «Սկոնտո» թիմին: B խմբի մրցաարային աղյուսակը երկու տուրից հետո այսպիսի տեսք ունի.
| Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
| 1. Սկոնտո (Լատվիա) | 2 | 1 | 1 | 0 | 3-1 | 4 |
| 2. Տոբոլ (Ղազախստան) | 2 | 1 | 1 | 0 | 4-3 | 4 |
| 3. Միկա (Հայաստան) | 2 | 0 | 1 | 1 | 2-4 | 1 |
| 4. Բունյոդկոր (Ուզբեկստան) | 2 | 0 | 1 | 1 | 2-3 | 1 |






Facebook
Tweet This
Email This Post
