Հաիթիի նախկին բռնապետն անականկալ վերադարձել է հայրենիք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2011 12:38

Հաիթիի նախկին բռնապետ Ժան Կլոդ Դյուվալիեն, ով հայտնի է<<Բեբի Դոք>> մականվամբ, կիրակի երեկոյան վերադարձել է հայրենիք`25 տարվա արտաքսումից հետո:

Դյուվալիեի վերադարձի պատճառները հայտնի չեն: <<Ազատություն>> ռադիոկայանի տեղեկացմամբ` նախկին բռնապետը վերադարձել է Հաիթիի քաղաքական ճգնաժամի կիզակետին:

Ժան Կլոդ Դյուվալիեն Հաիթին կառավարել է 1971-1986թթ: Նա իշխանությունը ժառանգել է իր հորից` դառնալով երկրի ամենաերիտասարդ նախագահը, երբ դեռ 20 տարեկան էլ չէր: Հետևանքը  պաշտոնանկությունն էր և Ֆրանսիա տեղափոխվելը: Բեբի Դոքի դեմ առաջադրվել են բազմաթիվ մեղադրանքներ` կոռուպցիա և մարդու իրավունքի խախտումներ:

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply