Այրվել է ավտոմեքենա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 17, 2011 12:18

Հունվարի 17-ին ժամը 02.30-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 5 շենքի հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.38-ին, մարվել` 02.52-ին:
Ամբողջությամբ այրվել է Յու. Պեզենևսկու «ՎԱԶ 2108» մակնիշի 10ԼՕ636 պետհամարանիշով ավտոմեքենան:

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply