Նասրալլան պատրաստվում է տապալել Լիբանանի կառավարության ղեկավարին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2011 12:05

Հեզբոլլահի գլխավոր քարտուղար շեյխ Հասան Նասրալլան մեղադրել է Լիբանանի վարչապետ Սաադ ալ Հարիրիին` քաղաքական ճգնաժամը երկրում խորացնելու և իր երկրի շահերին դավաճանելու համար: Հեզբոլլահի կողմից վերահսկվող `<<Ալ Մանար>> հեռուստաալիքով ելույթ ունենալիս` շեյխը հայտարարել է, որ Հարիրին Միացյալ Նահանգներին տրամադրել է իր կազմակերպության դեմ, և նրա գործողությունները հանգեցրել են այն իրողությանը, որ Լիբանանը հայտնվել է քաղաքացիական պատերազմի նախաշեմին:

Նասրալլան հայտարարել է, որ Հարիրին կարողունակ չէ ճգնաժամը կարգավորել և պիտանի չէ Լիբանանը կառավարելու համար:<<Մենք նրանք կտապալենք քաղաքակիրթ մեթոդներով>>,- բացատրել է Նասրալլան: Ըստ որում` Հեզբոլլահի սատարած թեկնածուի անունը նա չի հրապարակել:

Հիշեցնենք, որ հակամարտության  պատճառն այն է, որ հայտնի է դարձել, թե երկուշաբթի կհրապարակվի Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության եզրակացությունը, և Հեզբոլլահը հավանաբար կհայտնվի գլխավոր մեղադրյալի  կարգավիճակում:
Նասրալլան ծանուցել է, որ <<Հեզբոլլահի>> ղեկավարությունը Սաադ Հարիրիի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ Լիբանանը չի մասնակցի հետաքննությանը և լիբանանյան կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի  Հեզբոլլահին արատավորող հաշվետվությունը չհրապարակվի: Հարիրիից պահանջվում էր, որ խզի բոլոր կապերը միջազգային տրիբունալի հետ և հայտարարի, որ Լիբանանը  հրաժարվում է ճանաչել քննչական հանձնաժողովի աշխատանքների արդյունքները:

Հարիրին հրաժարվել է  այդօրինակ հայտարարությամբ հանդես գալ և անցյալ շաբաթվա վերջում 11 նախարար հայտարարեց կառավարության կազմից դուրս գալու մասին:Դեռ ավելին` հաշվետվության հրապարակման նախօրեին Հարիրին մեկնել է Վաշինգտոն և հանդիպել է նախագահ Օբամայի հետ, ինչը դավաճանություն է դիտվել:

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply