Հրդեհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 17, 2011 11:56
Հունվարի 14-ին ժամը 08.58-ին ահա¬զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Փամբակ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.15-ին, մարվել` 09.30-ին:
Ամբողջությամբ այրվել է Ս.Գալստյանին պատկանող փայտե տնակը` 15 քմ. մակերեսով:
***
Նույն օրը ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Կապս գյուղում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկը:
Հրդեհը մարվել է ժամը 13.38-ին:
Ամբողջությամբ այրվել է Կ.Տիգրանյանին պատկանող փայտաշեն երկհարկանի տունը իր գույքով ` 162 քմ. մակերեսով:
***
Հունվարի 15-ին ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցի թիվ 1 շենքի հարակից տարածքում կայանած ավտոմեքենայում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել են «ԳԱԶել» մակնիշի 4037Տ պ/հ միկրոավտոբուսի շարժիչի էլ. լարերը:
***
Նույն օրը ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի 2-րդ նրբանցքի վերջնամասում ցանկապատ է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է փայտե տնակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.23-ին, մարվել` 21.16-ին:
Այրվել է փայտե տնակ` 15 քմ. մակերեսով, որտեղ հայտնաբերվել է 1935թ. ծնված Սիրան Ալավյանի դին:
***
Նույն օրը ժամը 20.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում:
Դեպքի վայր է մեկնել Սևան քաղաքի երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել` 23.40-ին:
Այրվել է Ա. Մկրտչյանի տան բակում կուտակած 4-5 տոննա անասնակեր:
***
Հունվարի 16-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 16.26-ին հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.50-ին, մարվել` 17.32-ին:
Բ.Հարությունյանի այգում այրվել է փայտյա տնակ՝ 25 քմ. մակերեսով:
***
Նույն օրը ժամը 16.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Կամո գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.14-ին, մարվել` 18.26-ին:
Մ.Խաչատրյանին պատկանող անասնագոմի հարակից տարածքում այրվել է 150 հակ անասնակեր:
***
Նույն օրը ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սարչապետ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.40-ին, մարվել` 03.45-ին:
Վ.Ավետյանի տան բակում այրվել է 6 տ անասնակեր:






Facebook
Tweet This
Email This Post
