Հունվարի 17-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3917A119 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 17, 2011 16:04

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 909 մլն դրամ, որից մրցակցային` 809 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 869 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 812 020 842 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.2531 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.8500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր և գանձապետական պահառուն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 793 անգամ:
Print Friendly

Leave a Reply