Չիլիից էվակուացնում են ռուսական տուրիստներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2011 0:08

Այդ երկրում արդեն մի քանի օր է շարունակվում են գործադուլները,տեղի բնակիչները դեմ են դուրս եկել կառավարության ծրագրերին `բարձրացնել վառելիքի գինը : Արդյունքում մոտ երկու հազար մարդ տարբեր երկրներից ,այդ թվում Ռուսաստանից  ,հայտնվել են բլոկադայի մեջ Հարավային Պատագոնիայի Պուերտո- Նատալես և Պուանտա-Արենես քաղաքներում:

Վերջին տվյալներով ,ակցիայի մասնակիցները գնացել են զիջումների և որոշ ժամանակ բացել են
ճանապարհները տուրիստների հեռանալու համար: Հիմա նրանց երկրի հարավից տեղափոխում են  մայրաքաղաք  Սանտիագո : Այնտեղից տուրիստները կարող են շարունակել իրենց ճանապարհը և վերադառնալ հայրենիք: Որոշ երկրներում խորհուրդ են տալիս քաղաքացիներին ժամանակավորապես   խուսափել Չիլի մեկնելուց

Նույն ժամանակ ռուսական ուրիշ տուրիստներ լքում են Թունիսը, որտեղ պետական հեղաշրջման հետևանքով  չեն դադարում անկարգությունները:  “Տրանսաերո” օդանավային  ընկերության օդանավը  ռուս  տուրիստներով Մոնաստիրի օդանավակայնից մեկնեց և Դոմոդեդովո կհասնի
ժամը  00:20: Օդանավը ունի  235 աթոռ, բայց բորտին կան  240 ուղևորներ,իսկ   5 երեխա տեղավորվել են  ուղեկցողների ծնկներին:

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply