Շվեցարացի տեղեկատուն WikiLeaks -ն կհանձնի օֆշորների գաղտնիքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2011 21:13

Շվեցարական բանկերից մեկի նախկին մենեջեր Ռուդոլֆ Էլմարը(Rudolf Elmer) կփոխանցի WikiLeaks կայքին երկու հազար մարդկանց ու կորպորացիաների տվյալներ օֆշորային բանկերում  ունեցած հաշիվների մասին,այդ մասին հաղորդում է The Guardian.

Էլմարի կարծիքով ,այդ տեղեկությունները հարկերից մասսայական խուսափելու մասին է: CD –ի վրա գրված տեղեկությունը նա մտադիր է փոխանցել  հունվարի 17 –ին Լոնդոնում: Դրանից երկու օր հետո նա կկանգնի  Շվեցարիայի դատարանի առաջ ,բանկային ինֆորմացիա գողանալու մեղադրանքով:

Էլմարի խոսքերով,դիսկերի վրա կան տվյալներ 40 քաղաքական գործիչների հաշիվների մասին:

Էլմարը հեռացվեց շվեցարական Ջուլիոս Բաեր/Julius Baer /բանկից  2002թ,  ինֆորմացիա գողանալու կասկածանքի հիման վրա: Նա հայտնի է իր  հետևողական քննադատություններով միջազգային ֆինանսական ինստիտուտների նկատմամբ:

Շվեցարիայում նրան մեղադրում են բանկային գաղտնիքի օրենքը խախտելու,փաստաթղթեր կեղծելու և Ջուլիոս Բաեր բանկի երկու աշխատակիցներին սպառնալիքներով գրություններ ուղղարկելու համար:  Բանկը հերքում է ,որ օրենք է խախտել և պնդում է, որ Էլմարը ձևափոխել է իր ստացած փաստաթղթերը:

Ինչպես հիշեցնում է թերթը , 2008 թ. Էլմարը արդեն նման տեղեկություն փոխանցել էր  WikiLeaks-ին, թերթի փոխանցմամբ ինչպես այն ժամանակ չի նախատեսվում կոնկրետ անուններ հրապարակել:

WikiLeaks կայքը  աշխարհում հանրաճանաչ դարձավ 2010 թ.ապրիլին: Այն Ժամանակ հրապարակվեց գաղտնի տեսագրություն ուղղաթիռից ամերիկացիների կրակոցների վերաբերյալ Բաղդադի ծայրամասերում լրագրողների վրա,հետո հրապարակվեցին տասնյակ հազարավոր փաստաթղթեր Իրաքի և Աֆղանստանի պատերազմների մասին : Նոյեմբերի 28-ին  կայքը սկսեց հրապարակել  250 հազար ԱՄՆ դիվանագիտական կորպուսի ներքին օգտագործման փաստաթղթեր: Այժմ Կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Մեծ Բրիտանիայում է: Փետրվարի  7-ին և  8 –ին  նշանակված են լսումներ նրան Շվեդիային վերադարձնելու մասին,որտեղ նա մեղադրվում է սեքսուալ ոտնձգությունների համար:

Դիտվել է 2236 անգամ:
Print Friendly

Leave a Reply