Ճապոնիայում ձյունը հանգեցրեց մարդկային զոհերի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2011 18:46

Կիրակի Ճապոնիայում ռեկորդային ձյունը երեք մարդու մահվան պատճառ դարձավ: Նրանք մահացան Հոկայդո և Հոնսյու կղզիներում ձյան մաքրման աշխատանքների պատճառով ստացած վնասվածքներից:

Ուժեղ քամու և խիստ ձյունառատ եղանակի պատճառով երկրի ճանապարհներին մնացել են մոտ  200 հազար ուղևորներ: Այդ մասին հաղորդում են տեղական իշխանությունները: Ձյան պատճառով մեծ ուշացումներով են երթևեկում գնացքները ,այդ թվում  ամենաարագընթաց “Սինկանսեն”  էքսպրեսները Տոկայդոյի  աշխուժ  երկաթուղային մագիստրալի վրա: գրաֆիկից շեղվել են ավելի քան  300 գնացք:

Վատ եղանակը բարդացրել է նաև օդանավակայնների աշխատանքը:

Տեղական  մետեո վարչության  տվյալներով ձյան շերտի բարձրությունը հասնում է ավելի քան 3 մետրի  Հոնսյուի հյուսիսում գտնվող Սուկայու հանգստյան գոտում: Հիրոսիմայում գտնվող Կիտահիրոսիմա քաղաքում  ձյան շերտը հասնում է երկու մետրի: Սինոպտիկները  զգուշացնում են արևմտյան ափի ուժեղ քամիների և Հոնսյու կղզու  հյուսիս արևելքում   սպասվելիք վեց մետրանոց բարձրության ալիքների մասին` բնակիչներին հաղորդելով ,որ տարերքը կտևի մինչև երկուշաբթի օրվա կեսը:

Տարերքի նախորդ հարվածը Ճապոնիայի վրա թափվեց Նոր տարվա օրերին : Երկու օրվա ընթացքում եկավ մեկ ամսվա նորմային համապատասխան տեղում :

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply