Գաբրիել Գիֆորդսը սկսել է ինքնուրույն շնչել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2011 18:11
ԱՄՆ կոնգրեսի  անդամ Գաբրիել Գիֆորդսին,որի նկատմամբ անցյալ շաբաթ մահափորձ  էր կատարվել, անջատել են թոքերի արհեստական օդափոխությունից: Այժմ  Գիֆորդսը շնչում է ինքնուրույն,բայց բժիշկները չեն կարողանում ասել, թե նա երբ կկարողանա  խոսել: Կոնգրեսվումենի վիճակը լավանում է: Նա կարողանում է շարժել ձեռքերն ու ոտքերը, փորձում է բացել   աչքերը:
Գաբրիել  Գիֆորդսը  վիրավորվել էր ընտրողների հետ  հանդիպման  ժամանակ  հունվարի    8 –ին: Նրա վրա  հարձակվել էր 23-ամյա Ջարադ Լի Լոֆերը: Ականատեսների վկայությամբ նա ինչ որ բան էր գոռացել, հետո ատրճանակի պարունակությունը դատարկել Գիֆորդսի և նրա շրջապատի վրա: Կոնգրեսմենից բացի վիրավորվել էին նաև  13 հոգի, իսկ վեցին բժիշկները չկարողացան փրկել:
Քննիչների կարծիքով Լոֆերը հատուկ էր ընտրել Գիֆորդսին որպես թիրախ: Խուզարկու-թյան ընթացքում  ոստիկանները հայտնաբերել էին  Գիֆորդսի նամակը  ուղղված  Ջարեդին  2007 թ., որտեղ  կոնգրեսվումենը շնորհակալություն էր հայտնում երիտասարդին իր քաղաքական միջոցառմանը մասնակցելու համար:  Ավելի ուշ ծրարի վրա Գիֆորդսի հասցեին  սպառնալիքներ էին գրված:

ԱՄՆ կոնգրեսի  անդամ Գաբրիել Գիֆորդսին,որի նկատմամբ անցյալ շաբաթ մահափորձ  էր կատարվել, անջատել են թոքերի արհեստական օդափոխությունից: Այժմ  Գիֆորդսը շնչում է ինքնուրույն,բայց բժիշկները չեն կարողանում ասել, թե նա երբ կկարողանա  խոսել: Կոնգրեսվումենի վիճակը լավանում է: Նա կարողանում է շարժել ձեռքերն ու ոտքերը, փորձում է բացել   աչքերը:Գաբրիել  Գիֆորդսը  վիրավորվել էր ընտրողների հետ  հանդիպման  ժամանակ  հունվարի    8 –ին: Նրա վրա  հարձակվել էր 23-ամյա Ջարադ Լի Լոֆերը: Ականատեսների վկայությամբ նա ինչ որ բան էր գոռացել, հետո ատրճանակի պարունակությունը դատարկել Գիֆորդսի և նրա շրջապատի վրա: Կոնգրեսմենից բացի վիրավորվել էին նաև  13 հոգի, իսկ վեցին բժիշկները չկարողացան փրկել: Քննիչների կարծիքով Լոֆերը հատուկ էր ընտրել Գիֆորդսին որպես թիրախ: Խուզարկու-թյան ընթացքում  ոստիկանները հայտնաբերել էին  Գիֆորդսի նամակը  ուղղված  Ջարեդին  2007 թ., որտեղ  կոնգրեսվումենը շնորհակալություն էր հայտնում երիտասարդին իր քաղաքական միջոցառմանը մասնակցելու համար:  Ավելի ուշ ծրարի վրա Գիֆորդսի հասցեին  սպառնալիքներ էին գրված:

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply