Սիրիան կրկին Լիբանանի վարչապետ նշանակեց Հարիրիին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2011 13:36

al-Hayat թերթը ծանուցում է լիբանանցի Վալիդ Ջումբլաթի Դամասկոս  կատարած այցի վերջնարդյունքի մասին: Ջումբլաթը Սիրիայի մայրաքաղաք է ժամանել` նախագահ Ասադի հետ Լիբանանի քաղաքական սուր ճգնաժամը հանգուցալուծելու շուրջ խորհրդակցելու փորձով,  ճգնաժամը   պայմանավորված էր  Լիբանանի կառավարությունից Հեզբոլլահի դուրս գալու հետ:
Վերադարձից հետո Ջումբլաթը հայտարարել է, որ իր քաղաքական խմբակցությունը , հետևաբար` նաև Սիրիան,  աջակցում են Լիբանանի նոր կառավարությանը,եթե այն կրկին ղեկավարի Սաադ Հարիրին:
Ջումբլաթը հայտարարել է.<<Մենք սատարում ենք Հարիրիի թկնածությունը, եթե վերջինս հավատարիմ մնա սաուդ-սիրիական նախաձեռնություններին,որոնք վերաբերում են ՄԱԿ-ի հատուկ տրիբունալի գործունությանը>>:  Ամենայն հավանականությամբ` ՄԱԿ-ի հատուկ տրիբունալի հաշվետվությունը  կհրապարակվի հունվարի 17-ին:

Դիտվել է 1593 անգամ:
Print Friendly

Leave a Reply