Ջենիֆեր Լոպեսը ողջ աշխարհին ցուցադրել է իր ցելյուլիտը

Օրվա լուր | | January 16, 2011 12:40

Երգչուհի Ջենֆիեր Լոպեսը, ով վերջերս դարձել է «Ամերիկյան կուռք» շոուի ժյուրիի անդամ, հիմա էլ իր ցնցող արտաքինով ուրախացնում է հեռուստադիտողներին: Սակայն առաջին իսկ նկարահանումների ժամանակ երգչուհին հաջողացրել է տհաճ իրավիճակի մեջ ընկնել:

Աստղը հաղորդման ժամանակ հանդիպել է «Աէրոսմիթ» խմբի մեներգչի հետ եւ զրույցի ժամանակ ոտքը ոտքի վրա դրել, իսկ տեսախցիկն էլ խոշոր պլանով ցույց է տվել երգչուհու ցելյուլիտը:

Աստղի մոտ առաջին անգամ ցելյուլիտը նկատելի է եղել դեռեւս անցած տարվա նոյեմբերին Պուերտո-Ռիկոյի համերգի ժամանակ: Լքելով բեմը` կարճ կիսաշրջազգեստ հագած երգչուհին ցուցադրել է լայն «նարնջի կեղեւ» , որը նկարել են պապարացիները:

Հետո Լոպեսը փորձել է համոզել, որ իրականում նրա հետ ամեն ինչ կարգին է, իսկ համերգի նկարները` մոնտաժված են:

«Ես միշտ աթլետիկ կազմվածք եմ ունեցել: Այդ իսկ պատճառով որեւեէ խնդիր չեմ տեսնում»,-Look ամսագրին տված հարցազրույցում ասել է Լոպեսը:

NEWS.am

Դիտվել է 1374 անգամ:
Print Friendly

Leave a Reply