Համաշխարհային ԶԼՄ-ներ. «Հայ-թուրքական հուշարձանին վտանգ է սպառնում, եթե մոտերքում շրջում է Էրդողանը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2011 12:27

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Կարսում տեղադրված հայ-թուրքական բարեկամության արձանը «հրեշավոր է» եւ ենթակա է քանդման, հարուցել է հայկական եւ թուրքական լրատվամիջոցների բուռն արձագանքը: Այժմ Էրդողանի էսետիկական հայացքների մասին դատողություններ են անում նաեւ օտարերկրյա գործակալություններն ու հեղինակավոր պարբերականները:

Այսպես, «The Economist» ազդեցիկ թերթում հրապարակվել է հոդված՝ «Երկու ահռելի եւ հրեշավոր քարե սալիկ» վերտառությամբ: Պարբերականը գրում է. «Կարսի հուշարձանին վտանգ է սպառնում, եթե մոտերքում շրջում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»:

«Պարոն Էրդողանը պնդում է, որ միայն էսթետիկական հակակրանք ունի հուշարձաի նկատմամբ: Այդուհանդերձ, շատերը նրան կասկածում են ազգայնական տրամադրությունների մեջ ընտրությունների նախօրեին: Բանն այն է, որ շատ թուրքեր հուշարձանը համարում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստ: 2009թ. Կարսի քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ով կանգնեցրել էր հուշարձանը, ստիպված էր հեռանալ Էրդողանի եւ Կարսի բնակչության 20 տոկոսը կազմող ադրբեջանցիների ճնշման տակ»,- ասված է հոդվածում:

– NEWS.am

Դիտվել է 2127 անգամ:
Print Friendly

Leave a Reply