ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանձնեց ՄԻԱՎ-ի թեստ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 31, 2009 14:32
img_9362

Ռալֆ Յիրիկյանը ՀԿԽԸ բուժկետում հանձնում է ՄԻԱՎ-ի թեստ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Հայկական կարմիր խաչի ընկերությունն (ՀԿԽԸ) այսօր ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր. «Մենք հոգում ենք» կարգախոսով ու փոխգործակցության պատրաստակամությամբ` երկու ընկերությունները նպատակ ունեն արձագանքել և դիմակայել պետության ու հասարակության առաջ ծառացած մարտահրավերներին:

Որպես երկարաժամկետ համագործակցության առաջին քայլ` ՀԿԽԸ-ն և ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռնարկում են  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կնախարգելմանն ուղղված համատեղ գործողություններ: Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից առաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը հանձնեցին ՄԻԱՎ-ի`արյան թեստ:

ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանն ասաց, որ հուշագիրը ներառելու է  համագործակցության լայն շրջանակներ: Նա նշեց, որ մեկնարկած ակցիան բազմափուլ է լինելու, ներառելու է բազմաբնույթ միջոցառումներ`տեղեկատվական նյութերի տարածում, հանրային միջոցառումներ և այլն:

«ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարը չի կարող լինել միայն Կառավարության, պետության գործը. սա մեր բոլորիս ընդհանուր գործն է: Եթե հասարակությունը չմասնակցեց այս գործընթացին, մենք չենք կարող հաղթահարել խոցելի խմբերի խնդիրները և կպարտվենք: Ցավոք, այս աղետը 10 տարուց ավել` Հայաստանում է»,-ասաց Մնացականյանը:

img_94051 Յիրիկյանը նշեց, որ  պետք է գիտակից լինել,  քանի որ «տասնյակ տարիներ հետո այն կարող է դառնալ ինչ-որ մի ուրիշ տեսակի ցեղասպանություն»: Նա նշեց, որ անհրաժեշտ է հանդուրժողականություն` ՄԻԱՎ-ով  վարակակիրների հանդեպ, և պետք չէ ամաչել ու մեկուսացնել ՄԻԱՎ վարակակիրներին: Յիրիկյանը կոչ արեց բոլորին միշտ հետազոտվել և զգոն լինել:

«Պետք է փորձենք շփվել նրանց հետ, հասկանանք նրաց և քաջալերենք. մենք այս արշավն իրականացնում ենք, որովհետև հավատում ենք`բոլորը կմիանան և համախմբված ճիգեր կներդրվեն»,-ասաց Յիրիկյանը:

Ըստ «unaids.org» կայքի` աշխարհում ՁԻԱՀ-ից տարեկան մահանում է 2.1 միլիոն մարդ, ամեն օր` 5.736, իսկ ամեն ժամի` 239: 1981-ից մինչ օրս մահացել է շուրջ 25 միլիոն մարդ:

Դիտվել է 2536 անգամ:
Print Friendly

Leave a Reply