“Միս Ամերիկա 2011″դարձավ 17-ամյա շիկահերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | ankakh | January 16, 2011 7:53
Հոբելյանական “Միս Ամերիկա ”90-րդ մրցույթը ,որը կայացավ Լաս Վեգասում հաղթեց Նեբրեսկա նահանգից տասյոթամյա Տերեսա Սկենլինը նա համարվեց ամենահիասքանչ,տաղանդավոր և հնարամիտը մրցույթի 53 մասնակիցներից,որոնք ներկայացնում էին 50 նահանգ,Կոլումբիայի ֆեդերալ շրջանը,Պուերտո Ռիկոն և Վիրջինյան կղզիները :
Թագը “Միս Ամերիկա 2011”-ի գլխին դրեց նախորդ տարվա գեղեցկության թագուհի սևամորթ Կարեսա Կեմերոնը: Նոր թագուհին կստանա անվանական դրամաշնորհ 50 հազար դոլար: Այդ գումարով նա տարվա ընթացքում նա կերթևեկի ,կմասնակցի զանազան բարեգործական միջոցառումների: “Միս Ամերիկա ” –ի պարտականություններն են ամբողջ տարվա ընթացքում կազմակերպել միջոցառումներ `ամեն օր այցելելով ԱՄՆ-ի նոր քաղաք:
Տերեսան պայծառ գրավիչ շիկահեր է ,նա նվագում է դաշնամուր, պատրաստվում է դառնալ փաստաբան ,հետագայում դառնալ քաղաքական գործիչ: Նա ամենաերիտասարդ մասնակիցն էր վերջին 89տարիներին: Ուղիղ 90 տարի առաջ թագը նվաճեց 15-ամյա Մարգարետ Հորմանը:.






Facebook
Tweet This
Email This Post
