Ֆրանսիայի ամենասկանդալային քաղաքական գործիչը խաղից դուրս

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2011 22:37

Ֆրանսիական  ծայրահեղ ազգայնական շարժումը ընտրեց նոր լիդեր: 82-ամյա Ժան-Մարի Լե Պենը լքեց իր պաշտոնը ,որը զբաղեցնում էր  համարյա 40 տարի: Նրան կփոխարինի դուստրը `Մարին  Լե Պենը:

Ֆրանսիական ծայրահեղ ազգայնականները որոշել են փոխել առաջնորդին `համագումարից առաջ որոշում ընդունելով,հաղորդում է” Россия 24“-ը:  Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակեն կիրակի,բայց հայտնի է,որ Մարին  Լե Պենը  հավաքել է ձայների երկու երրորդը:

Կուսակցության անդամները որոշել են ոչ միայն փոխել առաջնորդին ,այլև իջեցնել ազգայնականության աստիճանը: Նախկին լիդերի դուստրը ուզում է փոխել քաղաքական շար-ման դեմքը,նա ուզում է,որ Ազգային ճակատը դադարի ընկալվել անտիսեմիտական և քսենոֆոբիական կառույց:

Լե Պենի ամենամեծ  առաջխաղացումը եղել է 2002 թվի նախագահական ընտրություններ`նա զբաղեցրեց երրորդ տեղը:

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply