Ռաֆիկ Հարիրիի սպանության ետևում կանգնած է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 15, 2011 20:42
Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանութունը հետաքննող միջազգային տրիբունալը մտադիր է այդ հացագործության համար մեղադրել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին: Այդ մասին տեղկատվությունը հայտնվել է ամերիկյան նորությունների` Newsmax գործակալության կայքէջում: Հետաքննությանը մոտ աղբյուրների համաձայն`հաշվետվությունում առկա են ապացույցներ այն մասին, որ հատկապես Համենեին է կարգադրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին , իսկ նրանց օգնել են Հեզբոլլահից լիբանանցի դաշնակիցները: Ծանուցվում է նաև, որ Հարիրիի սպանությունը ծրագրել են Հեզբոլլահի օպերատիվ բաժնի պետ Իմադ Մուղնին և իրանցի հրամանատար Քասեմ Սուլեյմանին: Հաշվետվության համաձայն`մարտական խումբը,որն անմիջականորեն իրականացրեց վարչապետի վրա հարձակումը, Մուղնիի զարմիկ Մուստաֆա Բադր ադ Դինն էր:
Newsmax-ի փոխանցմամբ` Իրանում առկա էր այն մտայնությունը, թե Հարիրին Սաուդյան Արաբիայի գործակալ էր, իսկ նրա սպանությունը կնպաստեր Հեզբոլլահի կողմից Լիբանանի կլանմանը:
Սակայն աղբյուրը հաստատում է, որ միայն Իրանը և Հեզբոլլահը չեն,որ կանգնած են Հարիրիի սպանության ետևում: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և վերջինիս զարմիկ Ասեֆ Շաուկաթը, ով զբաղեցնում էր Սիրիայի հետախուզության ղեկավարի պաշտոնը, ևս կարևոր դեր են խաղացել Հարիրիի սպանության ծրագման գործում: Լիբանանյան <<Ալ Նահար>>թերթի վկայությամբ` մեղադրական եզրակացության սևագրությունը կհրապարակվի հունվարի 15-ին`օրվա երկրորդ կեսին:






Facebook
Tweet This
Email This Post
