Ռեյգանը Ալցհեյմերի հիվանդությամբ տառապում էր`մինչ նախագահ դառնալը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2011 19:44

ԱՄՆ_ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ . այս սարսափելի հիվանդությունը պաշտոնապես  ախտորոշել են  1989 թվականի սկզբին, 5 տարի անց նա լքել է Սպիտակ տունը; Սակայն նրա կրտսեր որդի Ռոն Ռեյգանը հաստատում է , որ հիվանդության ախտանիշերը ի հայտ են եկել դեռևս այն ժամանակաշրջանում, երբ նա զբաղեցնում էր ԱՄՆ –ի նախագահի պաշտոնը, մոտավորապես` 1981 թվականից, այսինքն` ընտրվելուց հետո: Նա այդ մասին գրում է “My Father at 100, a Memoir”հուշագրությունում,որը գրախանութների վաճառասեղանին կհայտնվի հաջորդ շաբաթ: Կրտսեր Ռեյգանը գրում է, որ հիշողության կորուստ հայրը ունեցել է դեռևս 1986 թվականին, և եթե բժիշկներն այդ ժամանակ ախտորոշեին`Ռեյգանը կթողներ նախագահի պաշտոնը:

Հարկ է նշել, որ նախկին նախագահի բժիշկները և մյուս մասնագետները հերքում են Կրտսեր Ռեյգանի փաստարկը: ՌոնալդՌեգանը ծնվել է 1911 թվականին Իլինոյիս նահանգում: Նա իր աշխատանքային գործունեությունը սկսել է կինոյի և հեռուստատաեսության բնագավառներում : Նկարահանվել է 52 կինոնկարներում: Նա հանրապետական կուսացության անդամ էր 1962 թվականից: 1967 թվականին ընտրվել է Կալիֆորնիայի նահանգապետ:1981 թվականի հունվարին  դարձել է Միացյալ Նահանգների 40-երորդ  նախագահը:  Ռեյգանը իր կառավարման առաջին ժամկետում  աննախադեպ ճնշում է գործադրել նախկին ԽՍՀՄ-ի վրա, որը համարվում էր չարության առանցք, իսկ երկրորդ ժամկետը նշանակալի էր սառը պատերազմի ավարտով, ԽՍՀՄ կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի   հետ բանակցություններով և պայմանագրերի ստորագրմամբ: Ռեյգանը վախճանվել է 2004 թվակաի հունիսի 5-ին`93 տարեկանում:

Դիտվել է 1328 անգամ:
Print Friendly

Leave a Reply