Արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 100 դեպք
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | January 15, 2011 19:22
Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի, հունվարի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 100 դեպք, որոնց ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչաքի հրաձգային զենքերից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել է շուրջ 550 կրակոց:
Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հունվարի 11-ին և 14-ին: Այդ օրերին հակառակորդը, բացի “АК” ինքնաձիգերից ու “ПК” գնդացիրներից, առաջնային գծի որոշ հատվածներում կիրառել է նաև “СВД” և “Սև նետ” տիպի դիպուկահարային հեռահար հրացաններ:
Իսկ ըստ 2011թ. հունվար ամսվա առաջին 15 օրերի օպերատիվ տվյալների, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ընդհանուր քանակը հասել է մոտ 180-ի, որի արդյունքում արձանագրվել է 1000-ից ավելի կրակոց, ընդորում` դրանցից առնվազն երեքը` “РПГ-7” և “УТЁС” տիպի խոշոր տրամաչափի զինատեսակներից:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին






Facebook
Tweet This
Email This Post
