Թունիսում իշխանությունները անցել է խորհրդարանի խոսնակին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 15, 2011 19:07
Al Jazeera. հեռուստաալիքի տեղեկատվությամբ`ոչ պաշտոնական տվյալներով` Թունիսում իշխանությունները հանձնվել է խորհրդարանի խոսնակ Ֆուադ Մբազային: Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Թունիսում պետական հեղաշրջում է տեղի ունեցել: Թունիսի` 74-ամյա նախագահ Զին էլ Աբիդին Բեն Ալին փախել է Սաուդյան Արաբիա: Մինչ երկրից հեռանալը` նա երկրում արտակարգ դրություն է հայտարարել, լուծարել է կառավարությունը և հայտարարել է շուտափույթ վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների մասին: Թունիսում իշխանությունների փոփոխությանը նախորդել են զանգվածային ցույցերը և ոստիկանութան հետ ցուցարարների բախումները ` կապված գործազրկության բարձր մակարդակի և պարենի գների բարձրացման հետ: Հուզումները մի քանի տասնյակ մարդկանց կյանք է խլել:






Facebook
Tweet This
Email This Post
