Յուրա Մովսիսյանը` 50 լավագույնների թվում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 15, 2011 16:29

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և դանիական «Ռանդերսի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է 2010 թվականի աշխարհի լավագույն 50 ռմբարկուների թվում: Ֆուտբոլի պատմության և վիճակարգրության միջազգային ֆեդրացիայի կազմած ցուցակում 23-ամյա հարձակվողը հայտնվել է 41-րդ տեղում: 2010-ի աշխարհի լավագույն ռմբարկու է ճանաչվել Քուվեյթի ընտրանու հարձակվող Բադուր Ահմեդը, ով «Ալ Հիլալ» ակումբի կազմում նախորդ տարի դարձել է 17 գոլի հեղինակ: Երկորդը իտալական «Ինտերի» կամերունցի հարձակվող Սամուել Էտոոն է, ով նույնպես 17 անգամ ստիպել է մրցակիցներին խաղը սկսել կենտրոնից: 16 գոլով լավագույն եռյակը եզրափակում է կատալոնյան «Բարսելոնա» թիմի հարձակվող Դավիթ Վիլյան: Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Յուրա Մովսիսյանն իրեն հիանալի էր դրսևորել ինչպես «Ռանդերսի», այնպես էլ` Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Դանիական ակումբում նա դարձել է 8 գոլի հեղինակ, իսկ Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 5 խաղում 3 գնդակ է խփել մրցակիցների դարպասը:

Դիտվել է 1177 անգամ:
Print Friendly

Leave a Reply