Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու իրավունք տվող արտոնագրից կարող է զրկվել Երևանի «Արարատը»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 31, 2009 13:33

Կրկին սև ամպեր են կուտակվել Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխին. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման բաժինը դիմել է ՀՖՖ արտոնագրման կոմիտեին` «Արարատ» ֆուտբոլային ակումբին զրկելու ՀՀ առաջնության բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք տվող արտոնագրից:
Պատճառաբանվում է, որ յուրաքանչյուր ակումբ պարտավոր է Ֆուտբոլի Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում ունենալ 4 թիմ, մինդեռ ակումբը խախտել է կարգը: «Արարատից» այդ առաջնություններին մասնակցել է 5 թիմ, սակայն վերջին շրջանում դրանցից 3-ը չեն ներկայացել խաղերին: Դա էլ առիթ է հանդիսացել նման խիստ որոշման համար:
«Արարատ» ֆուտբոլային ակումբին իրավունք է վերապահվել 5 օրվա ընթացքում բողաքարկել արտոնագրման բաժնի որոշումը: Ուշագրավն այն է, որ Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում հանդես է գալիս ընդամենը 8 թիմ: Պարզապես, մասնակիցներ գտնելը դժվար է: Թե ինչ կտա այն, որ մեկ թիմով էլ կրճատվի առանց այն էլ առաջնության քիչ մասնակիցների թիվը, դժվար է ասել: Երկար ժամանակ է, որ ՀՖՖ-ի և «Արարատ» ակումբի ներկայացուցիչների միջև լուրջ տարաձայնություններ կան, և դրանք վերանալու փոխարեն, ավելի խորանում են: Հիշեցնենք, որ այս տարի արդեն «Արարատը» մեկ հարված ստացել էր. ՀՖՖ-ն թիմին զրկել էր մասնակցել Եվրալիգայի մրցաշարին, թեև «Արարատը» նախորդ մրցաշրջանում ցույց տված իր արդյունքով այդ իրավունքին արժանացել էր:

Դիտվել է 1856 անգամ:
Print Friendly

Leave a Reply