ԱՄՆ.նոր BMW –ն գողացան ավտոսրահից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 15, 2011 15:58
ԱՄՆ-ում գողացել են թանկագին` BMW ավտոմեքենան, որը բերել են Դեթրոիդ` միջազգային ավտոսրահ: Չորեքշաբթի երեկոյան 2 տղամարդ փախցրել են նոր`BMW 750i xDrive Sedan ավտոմեքենան , որը արժեր 94 հազար դոլար: Ավտոմեքենան անուշադրության էր մատնվել Westin Book Cadillac հյուրանոցի կայանատեղիում: Այս ավտոմեքենան` 10-յակ այլ ավտոմեքենաների հետ , օգտագործվում էր ավտոսրահի կարևոր հյուրերի ընդունելության ժամանակ: Հինգշաբթի առավոտյան ոստիկանությունը տեղեկացրել է, որ ավտոմեքենան դեռ չի հայտնաբերվել: Թեպետ այս կորստին` BMW ավտոկոնցեռնը մասնակցում է հյուսիսամերիկյան ավտոշոուին,որը 650i. մոդելի շնորհանդես է անցկացնում: Ավտոցուցահանդեսը Դեթրոիդում անցկացվում է հունվարի 10-ից մինչև 23-ը:






Facebook
Tweet This
Email This Post
