Ռեյն գետը կարող է եռալ ծծմբական թթվից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 15, 2011 15:06
Եթե 2378 տոննա ծծմբաթթուն թափվի Սանկտ Գոարսհաուզենից ոչ հեռու հինգշաբթի վթարի ենթարկված գերմանական լցանավից, ապա Ռեյն գետը կեռա: Այդ մասին նախազգուշացրել են հիդրոլոգիայի դաշնային գերատեսչության ներկայացուցիչ Մարտին Քելլերը; Նա մասնագիտությամբ քիմիկոս է: Բարեբախտաբար, դա դեռ տեղի չի ունեցել; Պաշտոնական անձինք հաստատում են, որ տվյալ պահին Ռեյն է արտահոսել ծծբաթթվի աննշան քանակություն ,ինչը վտանգ չի ներկայացնում:Գերմանիայի իշխանությունները և տրանսպորտայինները ենթադրում են, որ Ռեյն գետում խրված նավը լողացող վերամբարձ կռունկներով կարելի է հեռացնել միայն չորեքշաբթի. Դա բավական դժվար գործողություն կլինի: Առայժմ հաջողվել է կայունացնել իրավիճակը վթարի վայրում: Այս ժամանակահատվածում փակվել է գետի այդ հատվածը նավագնացության համար,ինչը մեծ վնաս է հասցրել գերմանական` Մայնց և Մանհեյմ նավահանգիստներին, ինչպես նաև Շվեյցարիային,որի համար Ռեյնը համարվում է կարևոր մայրուղի: Միաժամանակ` չնայած նավակների և ուղղաթիռների ինտենսիվ որոնումներին`վթարի եթարկված <<Վալդհոֆ>> նավի 4մարդուց բաղկացած անձնակազմի 2 անդամներին չեն գտել: Նրանք հավանաբար զոհվել են: Անձնակազմի մյուս`2 անդամները բուժվում են հիվանդանոցում. նրանց կյանքը վտանգված չէ: Ամենայն հավանականությամբ վթարի պատճառը մարդկային գործոնը չէ, վթարի պատճառները դեռ հայտնի չեն:






Facebook
Tweet This
Email This Post
