Իրանը թույլ տվեց ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներին այցելել միջուկային հաստատություն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 15, 2011 14:25
Իրանում շաբաթ առավոտյան սկսվեցին Իրանի միջուկային հաստատություններ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչների այցը; Իրանի ԶԼՄ-ի տեղեկատվությամբ`միջոցառմանը մասնակցում են Եգիպտոսի, Կուբայի, Ալժիրի, Օմանի, Սիրիայի , Վենեսուելայի, Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները;
. Թեհրանում խոսում են այն մասին, որ Իրանի միջուկային հաստատություններ արտասահմանցի տեսուչների այցը Իրանի բարի կամքի դրսևորում է և վկայում է Իրանի միջուկային ծրագրի թափանցիկության մասին, բացի այդ` այն չի հետապնդում ռազմական նպատակներ:
Ռուսաստանը և Չինաստանը վերջին պահին որոշել են չ մասնակցել տեսչական աշխատանքներին, ձեռնպահ է մնացել նաև Եվրամիության արըտաքին քաղաքականության կոմիսար Քեթրին Էշթոնը: . Իսկ ԱՄՆ-ի ներկայացուցիչները միջոցառմանը չեն մասնակցել:






Facebook
Tweet This
Email This Post
