Քըրք Քըրքորյանը սիրահարվե՞լ է պատանու պես եւ պատրաստվում է ամուսնանա՞լ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 15, 2011 10:27
Հոլիվուդյան հայտնի կատակերգու Ռոդնի Դենջերֆիլդի այրին՝ 58-ամյա Ջոանը սիրահարվել է 93-ամյա Քըրք Քըրքորյանին:
Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, վկայակոչելով Active Media Ltd-ն, դեռ երկու տարի առաջ հանդիպելով աշխարհիկ հավաքույթում, Ջոանն ու Քըրքը սիրահարվել են, եւ նրանց միջեւ ռոմանտիկ հարաբերություններ են սկսվել:
Իսկ 2010թ. դեկտեմբերի 16-ին նրանք, իրար ձեռք բռնած, հայտնվել են CNN-ի հաղորդավար Լարի Քինգի հրաժեշտի ճաշկերույթին: «Նրանց միջեւ իսկական սեր է»,- Globe-ին տված հարցազրույցում ասել է Քըրքորյանի ընկերներից մեկը:
Ի դեպ, Քըրքորյանն արդեն երեք անգամ ամուսնացած է եղել:






Facebook
Tweet This
Email This Post
