Դատապարտյալ Շմավոն Գալստյանին կարճաժամկետ մեկնման թույլտվություն`

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 15, 2011 9:20

Վերջին օրերին մամուլում անհարկի շահարկվում է դատապարտյալ Շմավոն Գալստյանին` մոր մահվան առիթով կարճաժամկետ մեկնման (արձակուրդի) տրամադրման փաստը և այդ ամենը փորձում են վերագրել արդարադատության նախարարի անձնական մոտեցմանը։
Այդ լուրերին ի պատասխան, հայտնում ենք, որ դատապարտյալին արձակուրդ տրամադրելու հարցը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Քրեակատարողական օրենսգրքի 80-81-րդ հոդվածների համաձայն։ Նույն օրենքի 81-րդ հոդվածով, դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրվում է ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ` հաշվի առնելով դատապարտյալի անձը և նրա դրսևորած վարքագիծը, կատարած հանցագործության աստիճանը։ Դիմումը կարող է մերժվել ուղղիչ հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ։
Տեղեկացնում ենք, որ Շմավոն Գալստյանին կարճաժամկետ մեկնման թույլտվություն` դատապարտյալի նախանշած ժամկետով` երկու ժամ, տրամադրվել է «Էրեբունիե քրեակատարողական հիմնարկի պետի կողմից, հիմք ընդունելով դատապարտյալի դիմումը (դիմումի պատճեն կցված է)։
Հաշվի առնելով վերոգրյալը, կարծում ենք, անհարկի շահարկել այդ փաստը և արդարադատության նախարարին անհիմն մեղադրել որևէ անձնական մոտեցման, առավել ևս, օրենքով իրեն չվերապահված պարտականությունների կատարման մեջ, մեղմ ասած կոռեկտ չեն։

Այնուհանդերձ, ավելորդ չեմ համարում մեկ անգամ ևս հավաստիացնել, որ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ցանկացած լրատվական միջոց մշտապես կարող է ստանալ իրեն հուզող հարցերի հավաստի և ստույգ պատասխաններն ու պարզաբանումները։

Դիտվել է 722 անգամ:
Print Friendly

Leave a Reply