Տեղեկատվություն Վրաստանի հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | January 15, 2011 9:10

Վրաստանի հարկային նոր օրենսգրքի (168-րդ հոդված, 23-րդ գլուխ, մաս 4) համաձայն` 2011 թվականի հունվարի 1-ից “Ներմուծում” (տեղական) նշումով անցնող բոլոր բեռները/բեռնարկղերը վրացական մաքսային ծառայության կողմից ենթակա են ԱԱՀ-ով (18%) հարկման: Նույն բեռները, որոնք կտեղափոխվեն որպես “Արտահանում” կամ “Տարանցում”, չեն հարկվի (0%):

Նույնիսկ այն դեպքում, երբ բեռնարկղի ապրանքների մի մասը նախատեսված կլինի արտահանման, իսկ մնացած մասը` ներմուծման համար, բեռը կդիտարկվի որպես “Ներմուծում” (տեղական) և ենթակա կլինի հարկման (18%):

Նավերից բեռնաթափված բեռնարկղերի մաքսային ռեժիմի ընտրությունը կկատարվի կոնոսամենտի հիման վրա, որտեղ պետք է լինի հստակ նշում այն դեպքում, երբ բեռը տարանցմամբ է անցնում այլ երկիր: Այնտեղ պետք է նշվի` … (երկիր) բեռի/ բեռնարկղի տարանցում:

Բոլոր այն բեռնարկղերը/բեռները, որոնք կոնոսամենտում չեն ունենա համապատասխան նշում, կդիտարկվեն որպես “Ներմուծում” (տեղական) և, համապատասխանաբար, ենթակա կլինեն ԱԱՀ-ով հարկման: Հարկավոր է հաշվի առնել նաև այն փաստը, որ նույնիսկ այն դեպքում, երբ կոնոսամենտում նշված բեռի հասցեատերը գտնվում է այլ (ոչ Վրաստանում) երկրում, ապա դա առիթ չի հանդիսանա, որպեսզի բեռը դիտարկվի որպես “Տարանցիկ”:

Նշումն այն մասին, որ բեռը տարանցիկ է, պետք է կատարվի <<բեռի նկարագրում>> (կոնոսամենտում) բեռնման պահին:

Բեռի մաքսային ռեժիմի փոփոխության դեպքում անհրաժեշտ լրացումները կամ փոփոխությունները կարող են կատարվել բեռն ուղարկելուց հետո` <<Վրաստանի ցանկացած նավահանգիստ բեռի/բեռնարկղի ժամանելուց առաջ վերջին 72 ժամվա ընթացքում ճշգրտման մասին մանիֆեստի>> միջոցով:

Հիմնվելով վերոհիշյալի վրա` Վրաստանում ծովային գծերի գործակալներն իրենց իրավունք են վերապահում տրամադրել հաշիվ-ապրանքագրեր ԱԱՀ-ով կամ առանց ԱԱՀ-ի` կոնոսամենտում ներկայացված տեղեկատվությանը համապատասխան:

Կոնոսամենտի ցանկացած փոփոխություն, որը կատարվել է 72-ժամյա ժամկետից դուրս, չի ընդունվի և հաշիվ-ապրանքագրերում չի արտացոլվի:

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply