Էտնա հրաբուխը պատրաստ է լավա թափել բնակելի տներ վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2011 6:35

Սիցիլիայում արթնացել է եվրոպայի ամենամեծ  հրաբուխ  Էտնան : Սարի լանջի գյուղերի բնակիչները հետաքրքրությամբ նայում են կրակե  խաղերին: Բայց շուտով հնարավոր է ,որ լավայի հոսքը կակտիվանա և  կթափվի բնակելի տների վրա: Տեղի իշխանությունները արագ Էվակուացիայի  պլան են մշակել :

Երկար  Ժամանակ Էտնան քնած էր ,նրա առաջին անհանգիստ պահվածքը գիտնականները նկատել էին անցիալ տարվա վերջին:Հունվարի  3 –ի հրաբուխը  դուրս գցեց առաջին քարերի ռումբը:  Հունվարի տասերեքի գիշերը ընդերքից դուրս ժայթքեց մի քանի տասնյակ մետր բարձրությամբ եռացող մասսա.:

Հողը դողում է,աղմուկ է,հրաբխային սիստեմը խիստ լարված է:
Մի քանի կիլոմետր հեռավորության վրա Կատանիայի,Տաորմինի ,նաև հրաբխի ստորոտի բնակիչները հետևում են կրակե խաղերին,նրանց առայժմ թույլ են տալիս տեղերում մնալ: Լավայի ժայթքման մակարդակի մասին գիտնականները կասեն մոտ օրերը:

Հրաբխի ուժգին  ժայթքում Սիցիլիայում 150 տարին մեկ է լինում և ամեն անգամ լավան ծածկում է լանջի գյուղերից մեկը,բայց չնայած  վտանգին մարդիկ շարունակում են ապրել Էտնայի կողքին:Քանի որ  տեղի հողը շատ  բերրի է:

Դիտվել է 2483 անգամ:
Print Friendly

Leave a Reply