
Հինգշաբթի Թունիսի նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալին լքեց իր երկիրը,- հաղորդում է արբանյակային “Ալ Ջազիրա” ալիքը:Հեռուստաալիքի տվյալներով , պետության ղեկավարի հեռանալուց հետո ,երկրի ղեկավարությունը ստանձնեցին զինվորականները:Ավելի վաղ հաղորդվեց ,որ Թունիսում հատուկ դրություն է, փակ է օդային տարածքը, -հաղորդում է ինտերֆաքսը:Թունիս- Կարթագեն միջազգային օդանավակայանի աշխատակիցները մայրաքաղաքում հայտարարեցին, որ զինվորականները վերցրել են օդային նավահանգիստը ,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Օդային տարածքի փակվելը հարցականի տակ է դնում օտարերկրյա տուրիստների Էվակուացումը,որոնք գտնվում են երկրի բազմաթիվ հանգստավայրերում:Ինչպես հաղորդում է Թունիսի գլխավոր հեռուստաալիքը`շուտով շատ կարևոր նորություն կհայտարարվի: