Ամփոփվեցին 2010թ. Երևան քաղաքի բնակչության պաշտպանության համակարգում կատարված աշխատանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 14, 2011 23:53

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած համատեղ խորհրդակցության ընթացքում, որին ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի փրկարար ծառայության, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներ, ներկայացվեց Երևանում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում կատարված աշխատանքների հաշվետվությունը:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի խոսքով` համաշխարհային սպառնալիքներից, եղանակային կատակլիզմներից, բնական ու տեխնածին աղետներից զերծ չէ նաև Հայաստանը, հետևաբար դրանց կանխարգելումն ու դիմագրավումը միշտ հրատապ է և օրակարգային: Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում համակարգված աշխատանքն ուղղված է բնակչության ու քաղաքաշինական արժեքների անվտանգության ապահովմանը և պահանջում է համատեղ ջանքեր բոլոր շահագրգիռ կառույցների կողմից:

Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում կատարված աշխատանքների, ինչպես նաև ընթացիկ տարվա աշխատանքները պլանավորելու, կազմակերպելու և արդյունավետ իրականացնելու ծրագրերի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Երևանի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը, քաղաքացիական պաշտպանության ծառայության պետերն ու Երևանի հատուկ կարևորագույն օբյեկտների ղեկավարները:
Երևանի քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստությունը բարձրացնելու ուղղությամբ, ծագած խնդիրները վերացնելու և քաղաքացիական պաշտպանության միջոցառումները լիարժեք և ողջ ծավալով իրականացնելու համար քաղաքապետի կողմից պատասխանատու կառույցներին տրվեցին մի շարք հանձնարարականներ:
Ամփոփելով խորհրդակցությունը` Կարեն Կարապետյանը Երևանի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում 2010թ. ընթացքում կատարված աշխատանքները համարեց կայացած և պահանջեց աշխատել ավելի ջանասիրաբար և լինել առավել պատասխանատու:
Խորհրդակցության ավարտին համակարգի մի շարք աշխատակիցներ արժանացան Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1036 անգամ:
Print Friendly

Leave a Reply