Ջրամատակարարման որակը պետք է բարելավվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 14, 2011 17:41

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի ջրամատակարարման խնդիրները քննարկելու նպատակով քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն` պատասխանատու կառույցների` <<Երևան Ջուր>> ընկերության, Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Երևանի քաղաքապետը նշեց, որ բնակչությանն ամենահուզող խնդիրներից մեկը ջրամատակարարման որակն է, և պետք է լուրջ ու հետևողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավելու համար: <<Մայրաքաղաքում ջրամատակարարման վիճակը պետք է լուրջ բարեփոխումների ենթարկվի>>,- ընդգծեց Երևանի քաղաքապետը:
<<Երևան Ջուր>> ընկերության գլխավոր տնօրենը ներկայացրեց ջրամատակարարման բարելավման ընկերության ծրագրերը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նման քննարկումները պարբերական բնույթ կկրեն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply