ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ս.թ. հունվարի 13-ին կախվելու միջոցով ինքնասպան է եղել …

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 14, 2011 23:39

ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ս.թ. հունվարի 13-ին, ժամը 19:45-ի սահմաններում կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալ Վահրամ Հովհաննիսյանը:
Դատապարտյալ Վահրամ Հովհաննիսյանը ծնվել է 1983թ.-ին, դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով, 177-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով` 13 տարի ժամկետով: Նշանակված պատժից կրել էր 8 տարին:
Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply