ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | January 14, 2011 15:35
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոդոր Ստայկովին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու առթիվ:
Շնորհակալություն հայտնելով դեսպանին հայ-բուլղարական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար` ՀՀ պաշտպանության նախարարը Տոդոր Ստայկովին պարգևատրել է «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալով և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
