«Հայաստանն արել է ամեն հնարավորը, հիմա Թուրքիան պետք է համարժեք քայլեր կատարի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 14, 2011 15:32

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանը փոփոխությունների կարիք չունի, Թուրքիայի դիրքորոշումն է, որ պիտի փոխվի. այսօր նման հայտարարություն արեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին:

Նրա խոսքով` միջազգային հանրությունը սպասում է, որ Թուրքիան հրաժարվի նախապայանների լեզվից և կատարի պայմանավորվածությունները: Նալբանդյանը նշում է, որ միջազգային հանրությունը  գիտի` Հայաստանն արել է ամեն հնարավորը և հիմա Թուրքիան պետք է համարժեք քայլեր անի:

Անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, թե Կարսում հայ-թուրքական հարաբերությունների խորհրդանիշ հուշարձանը պետք է քանդվի, Նալբանդյանը նշեց.«Նման հայտարարությունները կարող են միայն վնասել գործընթացին: Միայն ափսոսանք կարելի է հայտնել»:

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply