Գուցե որ Նախիջևան այցելեն` հարց կտան` ո՞ւր է այս ժողովուրդը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 14, 2011 15:15

Անդրադառնալով իրողությանը, որ Ադրբեջանը Ղարաբաղ այցելած մարդկանց հայտարարում է «պերսոնա նոն գրատա», արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ դա ոչ հեռատեսական քաղաքականություն է որ Բաքվին իր ուզած արդյունքը չի տա:

Նալբանդյանն ասում է, որ չնայած Բաքվի անհասկանալի քաղաքականությանը` լրագրողները, քաղաքական և մշակութային գործիչները շարունակում են այցելել Արցախ` իրենց աչքերով տեսնելու իրականությունը ԼՂՀ-ում:

«Ինչո՞ւ չեն թողնում, որ Նախիջևան էլ գնան: Դա էլ հո իրենց վերահսկողության տակ է: Գուցե,  որ չտեսնե՞ն ջախջախված հայկական խաչքարերը: Գուցե որ այցելեն` հարց կտան` ո՞ւր է այս ժողովուրդը»:

Դիտվել է 1261 անգամ:
Print Friendly

Leave a Reply