Աշխարհի առաջնությունը մեկնարկեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 14, 2011 15:16

Շվեդիայում մեկնարկեց հանդբոլիստների աշխարհի 22-րդ առաջնությունը: D խմբում ընդգրկված տանտերերի հավաքականը հաղթեց Չիլիի ընտրանիին` 28:18 (15:8): Առաջնությանը մասնակցում են 24 թիմեր, որոնք տեղաբաշխվել են 4 խմբերում: Նախնական հանդիպումներից հետո ամեն խմբից պայքարը շարունակելու են առաջին երեք տեղերը գրաված հավաքականները: Հետո 12 լավագույն հավաքականներն ընդգրկվելու են երկու խմբերում: Պայքարը շարունակելու են դրանցում առաջին երկու տեղերը գրավողները: Եզրափակիչ հանդիպումը կայանալու է հունվարի 30-ին: Աշխարհի առաջնությունում վիճարկվելու են նաև Լոնդոնում 2012-ին կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր: Այդպիսի պատվի կարժանան աշխարհի չեմպիոնը: Իսկ  ևս 8 հավաքականներ այդ իրավունքը կվիճարկեն ընտրական խաղերում: Ահա, թե ինչպես են տեղաբաշխվել թիմերն աշխարհի առաջնությունում.

A խումբ. Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Թունիս, Եգիպտոս, Բահրեյն

B խումբ. Իսլանդիա, Նորվեգիա, Ավստրիա, Հունգարիա, Բրազիլիա, Ճապոնիա

C խումբ. Խորվաթիա, Դանիա, Սերբիա, Ռումինիա, Ալժիր, Ավստրալիա
D խումբ. Շվեդիա, Լեհաստան, Հարավային Կորեա, Սլովակիա, Արգենտինա, Չիլի:

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply