Չինաստանում առաջին էկո քաղաքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2011 14:50

Prian.ru-ի տեղեկատվությամբ` Տյանցզին քաղաքում անցել են Էկո Սիթի մասշտաբային նախագծի իրականացմանը. ժամանակակից քաղաք քաղաքում, որը  խնայում է բնական պաշարները:Շինարարության ավարտը նախատեսվում է 2020 թվականին:

Էկո սիթին նախատեսված է 350 հազար բնակիչների համար`30կմ քառակուսի մակերեսով:Նախագծի հեղինակների մտահղացմամբ` Էկո Սիթին կբաժանվի 6 շրջանների, որոնք միմյանցից կզանազանվեն ճարտարապետությամբ և գործառական նշանակությամբ`սկսած ուրբանիստական կենտրոնից` բարձրահարկերով,մինչև միհարկանի տնակները:

«Կանաչ» կոչվող նախագծի արդարացման գլխավոր գործոնը բնապահպանական ժամանակակից անվտանգ տեխնոլոգիաների կիրառումն է: Ժամանակակից քաղաքները հիմնվում են հիմնականում`« չլրացվող» բնական պաշարների հաշվին:  Իսկ Էկո Սիթին Տյանցզինում կդառնա առաջին ինքնաբավ`բնական  պաշարները խնայող  քաղաք`էներգիայի այլընտրանքային աղբյուրների կիրառման, ջրամատակարարման և պաշարների կրկնակի կիրառման առումով: Նախատեսվում է, որ ողջ քաղաքի էներգամատակարարումը կապահովվի հիդրո, քամու և արևային էներգիայի կիրառման էլեկտրակայաններով: Ջրամատակարարման համակարգում կկիրառեն հավաքված անձրևաջրերը, ինչպես նաև քաղցրահամ կդարձնեն ծովային ջրերը: Կմաքրեն կեղտաջրերը`կրկնակի օգտագործման նպատակով:

Մթնոլորտի համար անվնաս կլինի նաև տրանսպորտային հաղորդակցությունը:Քաղաքում կտեղակայեն թեթևուղեգծային ճանապարհները , որոնք արտաքին տեսքով հիշեցնում են տրամվայի ուղեգծերը, սակայն տրամվայների հաղորդակցությանը գերազանցում են արագությամբ:

Քաղաքային կյանքի համար այն ոչ միայն հարմարավետ կլինի, այլ նաև ճարտարապետական նև բնապահպանական «օազիս» կլինի: Կարծում են, որ այս նախագիծը  նախատիպ  կլինի նույնօրինակ քաղաքների հետագա շինարարության համար

Դիտվել է 1602 անգամ:
Print Friendly

Leave a Reply