ՈՉՆՉԱՑՆԵԼ, ԹԵ ՊԱՀՊԱՆԵԼ, ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒՄՆ Է ՀԱՐՑԸ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 14, 2011 13:35

Վայոց Ձորի մարզպետարանն անօրինական է համարել «Արգամիկ» ընկերության գործունեությունը,

որը Ելփին գյուղ ծանրտեխնիկա էր մտցրել Կեչուտ տեղամասում պղնձի պաշարների հետախուզման համար:

«Կեչուտ» կոչվող տարածքումերկրաբանահետախուզական աշխատանքները իրականացվում են

«Արգամիկ» ընկերության կողմից` ՀՀ էներգետիկայի եւ բնականպաշարների

նախարարության կողմից 24.3.2009թ. տրամադրված ընդերքի օգտակար հանածոների շահագործման

նպատակովուսումնասիրության թիվ 65/1 հատուկ լիցենզիայի հիման վրա, սակայն աշխատանքներն իրականացվում են

Ելփին համայնքիավագանու կողմից նշված տարածքը օգտագործման տրամադրելու համաձայնության եւ

համայնքի ղեկավարի եւ «Արգամիկ» ՍՊընկերության միջեւ կնքված հողհատկացման պայմանագրի  բացակայության պայմաններում», նշված է Վայոց Ձորի մարզպետարանի գրավոր եզրակացության մեջ (թիվ 01/10/4011-10): Դրանով խախտվել  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի դրույթը (հոդված 16, 1-ին մաս, 2-րդ կետ):

Իդեպ, Ելփինի բնակիչներին ուղղված ՀՀ նախագահի վերահսկողականծառայության 2-րդ բաժնի վարիչ Հ. Փանոսյանի ստորագրությամբ պատասխանում (նամակ թիվ 20-7199, 16.09.2010թ.) նշված է, որ«Արգամիկ» ընկերությունը գործում է ՀՀ գործող օրենսդրության պահանջների համաձայն:

Նշենք, որ «Արգամիկ» ՍՊԸ-ն գրանցված է Արարատի մարզի Մխչյան գյուղում եւ, ըստ որոշ աղբյուրների, պատկանում է ՀՀԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Թեպետ ներկա դրությամբ ընկերությունը գյուղից դուրս է բերել ծանր տեխնիկան, բնակիչները շարունակում ենանհանգստանալ,

որ ընկերությունը եւ նրա հովանավորները կհասնեն իրենց ուզածին եւ  կվերսկսեն իրենց գործունեությունը:Հիմնական հարցը,

որը նրանց մտահոգում է, գյուղի ջրամատակարարաման հարցն է. ջրի աղբյուրները գտնվում են հանքավայրիտարածքում:

Բացի այդ, այդ վայրերը հայտնի են յուրահատուկ բնությամբ եւ կենսաբազմազանությամբ: «Մեր տարածքներընախկինում էլ էին հայտնի որսորդության համար, հիմա էլ: Հաճախ ենք մենք կրակոցներ լսում: Չենք մոտենում,

քանի որ կարող ենքկրակահերթի տակ ընկնել»,- ասում են տարեցները:

Իր կողմից «ԷկոԼուր»դիմում է ՀՀ բնապահպանության նախարարությանը եւ

Վայրի բնության համաշխարհայինհիմնադրամի հայաստանյան գրասենյակին առաջարկով` քննարկել տվյալ տարածքի հարցը եւ

հազվադեպ հանդիպող եւ ոչնչացող տեսակների պահպանման համար ներառել այն Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների ցանկում:

Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply